Ռիբերի. Սա իմ լավագույն մրցաշրջանն է «Բավարիայում»

Ռիբերի. Սա իմ լավագույն մրցաշրջանն է «Բավարիայում»

«Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին խոսել է այս մրցաշրջանի առաջին արդյունքների մասին: Մյունխենյան ակումբն արդեն հաղթել է Գերմանիայի առաջնությունում, ինչպես նաև եզրափակիչ է դուրս եկել Չեմպիոնների լիգայում ու երկրի գավաթում:

-Կարող եմ ասել, որ սա իմ լավագույն մրցաշրջանն է «Բավարիայում»: Ես երջանիկ եմ: Ինձ ուղղակի փայլուն եմ զգում: Ասում եք’ կարող եմ ես հաղթել «Ոսկե գնդա՞կը». եկեք նախ «Բավարիան» փորձի հաղթել Գերմանիայի գավաթում ու Չեմպիոնների լիգայում: Եթե դրանք տեղի ունենան, ապա կտեսնենք, թե ինչպես կգնահատվեն իմ շանսերը,- ասել է Ռիբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում