Դել Բոսկե. Միշտ վստահել եմ Իկերին
20/05/2013 21:25
Նմանատիպ
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հերթական անգամ նշել է, որ լիովին վստահում է «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասին և նրան կհրավիրի մասնակցել Կոնֆեդերացիայի գավաթի խաղերին.
-Կասիլյասը միշտ կարգապահության ու զսպվածության խորհրդանիշ է եղել: Նա մեր ավագն է ու ես միշտ նրան վստահել եմ,-մարզչի խոսքերն է մեջբերում իսպանական Marca-ն:
Մարզիչը նաև նշել է, որ հավաքական հրավիրի ֆուտբոլիստներ Տորրեսին, Վիլյային և Մարտինեսին: