Ռեյնա. Ամեն ֆուտբոլիստ էլ ցանկանում է խաղալ «Բարսելոնայում»
21/05/2013 13:29
Նմանատիպ
«Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան մեկնաբանել է այն խոսակցությունները, թե կարող է փոխել ակումբային գրանցումն ու տեղափոխվել «Բարսելոնա», հաղորդում է իսպանական մամուլը:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը ընդգծել է, որ կատալոնական ակումբը գրավիչ է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար:
-Ես ևս երեք տարվա պայմանագիր ունեմ «Լիվերպուլի» հետ: Այս ակումբում ինձ լավ եմ զգում: Իմ ընտանիքը նույնպես երջանիկ է Անգլիայում: Խոսակցությունների տարածումը հնարավոր չէ կանխել, բայց միշտ էլ հաճելի է, երբ քո անունը կապում են այնպիսի ակումբի հետ, ինչպիսին «Բարսելոնան» է: Այդ ակումբը ես շատ լավ գիտեմ, քանի որ այնտեղ եմ մեծացել: Ու կարող եմ ասել, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ էլ ցանկանում է խաղալ «Բարսելոնայում»,- ասել է Ռեյնան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում