Եվրոպա լիգայի 2014/15 թթ. եզրափակիչը կկայանա Վարշավայում

Եվրոպա լիգայի 2014/15 թթ. եզրափակիչը կկայանա Վարշավայում

Եվրոպա լիգայի 2014/15 թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը կկայանա Վարշավայում, պնդում եմ լեհական ԶԼՄ-ները: Տեղացի լրագրողները հայտնում են, որ պաշտոնապես այդ մասին կհայտարարվի այս հինգշաբթի’ մայիսի 23-ին, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի ժողովում:

Ընդգծենք, որ Լեհաստանի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Զբիգնև Բոնեկը ձեռնպահ է մնացել այս լուրը մեկնաբանելուց’ նշելով, որ ամեն ինչ պաշտոնապես կհայտարարվի վերոնշված ժողովում: Վարշավայի ազգային մարզադաշտը կառուցվել է 2011 թվականին’ Եվրո-2012-ի առիթով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում