«Ռեալում» հունիսի 16-ին նախագահական ընտրություններ կկայանան
21/05/2013 14:24
Նմանատիպ
Հունիսի 16-ին «Ռեալում» կկայանան նախագահական հերթական ընտրությունները, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ակումբի ներկայիս նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Ընդգծենք, որ թեկնածուները, ովքեր կհավակնեն դառնալու «Արքայական» ակումբի ղեկավարը, պետք է համապատասխանեն մի քանի չափանիշների’ ազգությամբ լինեն իսպանացի, առնվազն 20 տարի եղած լինեն «Ռեալի» անդամ ու չլինեն այլ ակումբի կառավարական համակարգում: Բացի այդ, նա պետք է բանկային չեկ ներկայացնի, որը կլինի ակումբի ծախսերի առնվազն 15%-ի չափով:
Նախագահը ընտրվում է չորս տարի ժամկետով: Ընդգծենք, որ անձամբ Պերեսը նույնպես առաջադրելու է իր թեկնածությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում