Կլոպ. Գյոթցեի տրանսֆերը կոտրեց իմ սիրտը
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Բավարիա» տեղափոխվելու թիմի կիսապաշտպան Մարիո Գյոթցեի որոշումը:
Հիշեցնենք’ մյունխենյան ակումբը ապրիլի վերջին համաձայնության եկավ գերմանացի խաղացողի տրանսֆերի հարցում, ու արդեն նոր մրցաշրջանից նա կպաշտպանի Գերմանիայի ներկայիս չեմպիոնների պատիվը:
-Երբ թիմը իմացավ, որ Գյոթցեն տեղափոխվելու է «Բավարիա», շատերը չկարողացան քնել: Ես կարող եմ նշել վեց կամ յոթ խաղացողների, որոնց Գյոթցեի տրանսֆերը վիրավորել էր մինչև սիրտը:
«Բավարիան» նրա առաջ պայման էր դրել’ հիմա կամ երբեք: Ես ասացի Գյոթցեին, որ մյունխենցիները իրեն կարող են գնել և հաջորդ տարի, կամ երկու, կամ երեք տարուց: Սակայն Մարիոն 20 տարեկան է, ու նա ընդունեց որոշումը:
Իհարկե, այդպիսի խաղացողին փոխարինելը շատ դժվար կլինի: Հաջորդ մրցաշրջանում մենք այլ ֆուտբոլ կխաղանք: Ժամանակը բուժում է նման վերքերը,- ասել է գերմանացի մասնագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում