Մոուրինյոն մոտ օրերս պաշտոնապես կվերադառնա «Չելսի»
21/05/2013 17:47
Նմանատիպ
Մոտակա երկու շաբաթների ընթացքում Ժոզե Մոուրինյոն պաշտոնապես կներկայացվի որպես «Չելսիի» գլխավոր մարզիչ: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների` այս պահին Մոուրինյոյի և «Չելսիի» ղեկավարության միջև ընթացող բանակցությունները վերջնական փուլում են. կողմերն արդեն քննարկում են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լոնդոնյան ակումբի քաղաքականության հարցը:
Պորտուգալացու` Լոնդոն վերադառնալու մասին պաշտոնապես կհայտարարվի ամենաուծը հունիսի 1-ից հետո, երբ կավարտվի Իսպանիայի առաջնության վերջին տուրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում