Պոդոլսկին անհամբերությամբ սպասում է ՉԼ-ի եզրափակչին
21/05/2013 18:46
Նմանատիպ
«Բավարիայի» նախկին հարձակվող Լուկաշ Պոդոլսկին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ անհամբերությամբ սպասում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Բորուսսիա»-«Բավարիա» հանդիպմանը:
-«Բավարիայում» երեք տարի եմ խաղացել, լավ ծանոթ եմ ակումբի անձնակազմին: Այս իսկ պատճառով էլ մեծ հաշվով ես նրանց եմ երկրպագելու: Ո՞վ կհաղթի, դա բաց և բարդ հարց է:
«Բորուսսիան» հիանալի մրցաշրջան է անցկացնում, ունի ֆանտաստիկ երկրպագուներ: Հույս ունեմ` հրաշալի խաղ կլինի: Իրականում, այնքան էլ կարևոր չէ, թե ով կհաղթի, կարևորը լավ ֆուտբոլ տեսնենք,-ասել է Պոդոլսկին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում