«Բարսելոնան» զիջումների է գնացել Աբիդալի պայմանագրի հարցում
21/05/2013 23:29
Նմանատիպ
Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալն մեծ հավանականությամբ հաջորդ մրցաշրջանում ևս ակումբում կմնա: Այս մասին տեղեկացնում է France Football-ը: Աբիդալի, նրա գործակալ Դավիդ Վենդիտելլիի, կատալոնական ակումբի սպորտային գործակալ Անդոնի Սուբիսարրետայի և ակումբի փոխնախագահ Խոսեպ Բարտոմեուի հանդիպման ժամանակ «Բարսելոնան» զիջումների է գնացել’ ընդունելով ֆուտբոլիստի պայմանները’կապված համագործակցության հետ: Սակայն պայմանագրի կնքման մասին հաստատ տեղեկություններ դեռ չկան: Մոտակա ժամանակներս ակումբը մամուլի ասուլիս կհրավիրի և կխոսի հնարավոր պայմանագրի կնքման մանրամասների մասին:
Հիշեցնենք, որ ակումբը Աբիդալին առաջարկել էր տարեկան պայմանագիր կնքել, որից հետո նա կզբաղեցներ «Բարսելոնայի» դեսպանի պաշտոնը, սակայն ֆուտբոլիստը համառել է երկամյա պայմանգրի շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում