Քաղաքագետ. Օգտվելով օրինագծի ինչ-ինչ բացերից, թուրքական լոբբին կարողացավ հասնել դրա բեկանմանը

Այսօր«Արմատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Նարեկ Գալստյանը և միջազգային հարաբերությունների փորձագետ Մենուա Սողոմոնյանն անդրադարձել են Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հակասահմանադրական ճանաչելու քաղաքական դրդապատճառներին:

Մ.Սողոմոնյանի համոզմամբ՝Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի որոշման հիմքը իրավական չէ, քանի որայդ օրինագիծն անցել է շատ լուրջ խողովակներով.

«Ֆրանսիայում արտաքին քաղաքական որոշումների ընդունման գործընթացը պլյուրալիստական և բյուրոկրատիկ բնույթ ունի:Խնդրի էությունը պետք է փնտրել լոբբիստական գործունեության մեջ»,-նշել է միջազգային հարաբերությունների փորձագետը:

Բանախոսը նաևկարծիք է հայտնել,որ ապագայում Թուրքիան չի նվազեցնի իր ակտիվ ոչ կառուցողական արտաքին քաղաքականությունը:

Ասուլիսի մյուս բանախոս,քաղաքագետ Նարեկ Գալստյանը համոզմունք է հայտնել,որ այս հարցը գտնվում է ոչ թե հայթուրքական,այլ ֆրանսթուրքական հարաբերությունների հարթակում. «Սա մեր պարտությունը չէ:Մենք այս մարտերին չէինք մասնակցում»:

Քաղաքագետը շեշտել է, որ հայոց պահանջատիրության հետ քիչ առնչություն ունիոց ցեղասպանության ժխտման քրեականացումը.

«Մեր խնդիրն ունի երկու բաղադրիչ`ճանաչում և դատապարտում,ապա`փոխհատուցում:Դրանց մեջ,ինչպես տեսնում եք,քրեականացումը մեծ տեղ չի զբաղեցնում»,- նկատել է Ն.Գալստյանը՝ անընդունելի համարելովցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը`առանց փոխհատուցման:

«Օգտվելով օրինագծի ինչինչ բացերից,թուրքական լոբբին կարողացավ հասնել այս օրինագծի բեկանմանը:Թերևս ինչոր տեղ դա կարող էր խաղ լինել:Փորձ էր արվում սանձել Թուրքիային,իսկ այսօր սպառնում են,որ նորից կարող են սկսել այս գործընթացը`շատ ավելի ամուր հիմքերով»,- ասել է քաղաքագետը:

Մեկնաբանելովգործընթացի շարունակման հարցը՝ Ն.Գալստյանընշել է,որ«այն ամենայն հավանականությամբ,շարունակություն կունենա,բայց այդ օրինագծում ինչինչ փոփոխություններ կարվեն»:

Այսօր այս թեմայով մամլո ասուլիս է տվել նաև թուրքագետԱնուշ Հովհաննիսյանը՝ նշելով,որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հակասահմանադրական ճանաչումն«աշխարհի վերջը»չէ:

Նա լրագրողներին հիշեցրել է,որ դեռևս Ֆրանսիայի Սենատի կողմից այդ օրինագծի ընդունման կապակցությամբ մամլո ասուլիսի ժամանակ ասել էր,որ այդ կապակցությամբ«էյֆորիայի մեջ ընկել պետք չէ»:

«Ասել էի,որ սա քաղաքականություն է,որտեղ մեր և Ֆրանսիայի շահերը պարզապես համընկնում էին»,-նկատել է Ա.Հովհաննիսյանը:

Թուրքագետը խորհուրդ է տվել չհիասթափվել այս որոշումից,այլ լինել ավելի ակտիվ և նախաձեռնող։

Խոսելով Ֆրանսիայի հայկական համայնքի դերակատարության մասին` Ա.Հովհաննիսյանը շեշտել է, որ ի տարբերություն թուրքական համայնքի, որը արդեն գերազանցում է ֆրանսահայությանը, վերջինս որակապես շատ ազդեցիկ է. «Հայկական լոբբին Ֆրանսիայում շատ ազդեցիկ է: Այն որակական առումով գերազանցում է թուրքականին ու ադրբեջանականին, որը միայն քանակական ու ֆինանսական ազդեցություն ունի: Ֆրասնահայ համայնքը 400 հազար մարդ է, իսկ թուրքականը` արդեն 500 հազարից ավել»:

«Պետք չէ հանդես գալ պատասխանողի դերում,մանավանդ,որ վերընտրվելու դեպքում ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին կփորձի կատարել իր խոստումը»,-ասել է Ա.Հովհաննիսյանը:

Թուրքագետը նաև շեշտել է,որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը նույնպես ոչ թե իրավական,այլ քաղաքական բնույթի էր: «Իրավական առումով այն շատ փխրուն և խճճված է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում