Տեր Շտեգենը մերժել է «Արսենալին» ու «Ինտերին»` «Բարսելոնա» տեղափոխվելու համար
Նմանատիպ
Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը հուսով է, որ հաջորդ մրցաշրջանից կպաշտպանի «Բարսելոնայի» գույները, հաղորդում է իսպանական մամուլը:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եվրոպական ոչ մեկ ակումբ, ու օրերս նա հրաժարվել է բանակցություններ վարել «Ինտերի» ու «Արսենալի» ներկայացուցիչների հետ: Դարպասապահին հետաքրքրում է «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակը, իսկ, ինչպես հայտնի է, կատալոնական ակումբը փոխարինող է փնտրում թիմը լքող Վիկտոր Վալդեսին: Սակայն իսպանական գրանդը սպասում է թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի վերջնական որոշմանը, իսկ մասնագետն այժմ հետազոտությունների նպատակով գտնվում է ԱՄՆ-ում: Իսպանիա վերադառնալուց հետո Վիլանովան պետք է վերջնականապես հայտնի’ որ դարպասապահի համար է պայքարելու կատալոնական ակումբը: