«ՊՍԺ»-ն Անչելոտիի դիմաց «Ռեալից» 7,5 մլն. եվրո է պահանջում

«ՊՍԺ»-ն Անչելոտիի դիմաց «Ռեալից» 7,5 մլն. եվրո է պահանջում

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի նոր մրցաշրջանից թիմը գլխավորի «ՊՍԺ»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
Ֆրանսիական ակումբում հասկանում են, որ պահպանել իտալացի մասնագետին, ով ցանկանում է աշխատել «Արքայական» ակումբում, շատ դժվար կլինի: Փարիզցիների նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին արդեն որոշել է մասնագետի փոխհատուցման գումարը. «ՊՍԺ»-ն Անչելոտիին բաց կթողնի «Ռեալ», եթե իսպանական ակումբն իրենց վճարի 7,5 մլն. եվրո:
Հիշեցնենք’ ավելի վաղ տեղեկացվում էր, որ ֆրանսիական գրանդը հավակնում է «բլանկոսների» մի քանի ֆուտբոլիստների: Մասնավորապես, խոսք էր գնում Կրիշտիանու Ռոնալդուի, Անխել դի Մարիայի, Գոնսալո Իգուաինի, Պեպեի ու Ֆաբիո Կոենտրաուի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում