Իբրահիմովիչ. Ես կարոտում եմ Իտալիան
22/05/2013 15:05
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ակնարկել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել իր ներկայիս թիմը: Ֆրանսիական ակումբի ղեկավարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Իբրան ոչ մի դեպքում չի հեռանա Փարիզից:
-Ես չգիտեմ’ ինչ տեղի կունենա: Անցած տարվա ամռանը ինձ թվում էր, որ կմնամ «Միլանում», բայց այնուհետև եղավ «ՊՍԺ»-ի առաջարկը: Ամեն ինչ կարող է տեղի ունենալ, ես ոչինչ չեմ բացառում: Ես կարոտում եմ Իտալիան, այն իմ երկրորդ տունն է: Իհարկե, տարբերություններ կան Ֆրանսիայի ու Իտալիայի խաղացողների միջև, քանի որ մարդիկ ամենուր տարբեր կերպ են վերաբերվում ֆուտբոլին,- ասել է Իբրահիմովիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում