Մյուլլերը չի ցանկանում անհաջողակի համբավ ունենալ
22/05/2013 15:16
Նմանատիպ
«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը հուսով է իր թիմի հետ վերջապես հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:
Հիշեցնենք’ վերջին չորս տարվա ընթացքում երրորդ անգամ մյունխենյան ակումբը դուրս է եկել այդ մրցաշարի եզրափակիչ, որտեղ կհանդիպի Դորտմունդի «Բորուսսիայի» հետ: Բավարացիները երկու եզրափակիչներում էլ պարտություններ են կրել’ «Ինտերից» ու «Չելսիից»:
-Ինձ համար «Բորուսսիային» հաղթելը սկզբունքային հարց է: Իսկապես, եթե եզրափակչում մեզ հաղթեն երրորդ անգամ, ապա դա կնշանակի մեկ բան’ մենք իսկական անհաջողակներ ենք:
Անձամբ ես գտնվում եմ լավ մարզավիճակում ու հուսով եմ «Ուեմբլիում» որքան հնարավոր է լավ խաղ անցկացնել,- ասել է գերմանացին FCB TV-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում