Նիկիտա Սիմոնյան. Ես երբեք կարմիր քարտ չեմ ստացել
Նմանատիպ
Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխտնօրեն լեգենդար Նիկիտա Սիմոնյանը մեկնաբանել է «Դինամոյի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինին 7 խաղով որակազրկելու փաստը.
-Ես նույնպես հարձակվող էի, բայց չեմ հիշում մի դեպք, երբ կարմիր քարտ ստացած լինեմ: Ես երբեք կոպտություն չեմ ցուցաբերել հակառակորդի նկատմամբ: Ընդհանուր առմամբ, մի անգամ ստացել եմ բանավոր զգուշացում’գնդակին խաղը կանգնացնելուց հետո հարվածելու համար: Ճիշտ է, այն ժամանակ դեղին քարտեր չկային, բայց բոլորը քիչ ագրեսիվ էին տրամադրված հակառակորդի հանդեպ, քան հիմա:
Ես չեմ ասում, որ չի կարելի պայքարի մեջ մտնել, այլ ցանկանում եմ ասել, որ պետք չէ կոպիտ լինել և հնարավորինս զերծ մնալ կոնֆլիկտային պահերից: Սա կարող եմ խորհուրդ տալ բոլոր ֆուտբոլիստներին, մասնավորապս Կոկորինին: Նրա նպատակը գոլեր կամ գոլային փոխանցումներ կատարելն է, ոչ թե «Ալանիայի» ֆուտբոլիստին ետևից բաց ոտքով հարվածելը,-ասել է Սիմոնյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում