«Մոնակոն» այժմ էլ ցանկանում է գնել Կոմպանիին
23/05/2013 16:50
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին հայտնվել է ֆրանսիական «Մոնակոյի» նշանառության տակ, որը նոր մրցաշրջանից հանդես է գալու առաջին լիգայում:
Բելգիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն. եվրո:
Բացի այդ, մոնեգասկեցիները հետաքրքրված են «Լիոնի» հարձակվող Լիսանդրո Լոպեսի, ինչպես նաև «Ռեալի» ու «Բարսելոնայի» դարպասապահներ, համապատասխանաբար Դիեգո Լոպեսի ու Վիկտոր Վալդեսի ծառայություններով:
Ակումբը ծրագրում է ձեռք բերել նաև «Պորտուի» երկու կիսապաշտպաններին’ Ժոաո Մոուտինյոյին ու Խամես Ռոդրիգեսին’ ընդհանուր առմամբ նրանց համար ծախսելով 70 մլն. եվրո:
Հիշեցնենք’ «Մոնակոյի» սեփականատեր, ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլյեվը ամառային տրանսֆերների համար մտադիր է ծախսել 200 մլն. եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում