Չավիին, Ռոնալդինյոյին ու Իբրահիմովիչին սպասում են ՄԼՍ-ում

Չավիին, Ռոնալդինյոյին ու Իբրահիմովիչին սպասում են ՄԼՍ-ում

Երկու տարվա ընթացքում ամերիկյան ՄԼՍ լիգայում կարող են նոր աստղեր հայտնվել:

Երեկ հայտարարվեց ՄԼՍ-ում Նյու-Յորք քաղաքը ներկայացնող երկրորդ ակումբի հիմնադրման մասին, որը հյուսիսամերիկյան լիգայում հանդես կգա 2015 թվականից: Հաշվի առնելով, որ «Նյու-Յորք Սիթի» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է «Մանչեսթեր Սիթի» ու «Նյու-Յորք Յանկիս» ակումբների հիման վրա, պարզ է դառնում, որ նրա տրանսֆերային նպատակները բավական լուրջ են:

Իր առաջին մրցաշրջանի ընթացքում նորեկը պատրաստվում է ուժեղանալ «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավիի, «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ու «Ատլետիկո Մինեյրոյի» աստղ Ռոնալդինյոյի օգնությամբ; Բացի այս եռյակից, նրանք հետաքրքրված են նաև Անդրեա Պիռլոյի, Կառլոս Տևեսի ու Ֆրենկ Լեմպարդի ծառայություններով:

Աստղային խաղացողների գնելով’ ակումբը փորձում է հավասարակշիռ կազմ ստեղծել աշխարհագրական հարևան «Ռեդ Բուլզի» համեմատ, որի կազմում հանդես են գալիս Ժունինյո Պեռնամբուկանոյի, Թիերի Անրիի ու Թիմ Կեհիլի նման աստղային խաղացողներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում