«Յուվենտուսի» ու Իգուաինի ներկայացուցիչները բանակցել են Մադրիդում

«Յուվենտուսի» ու Իգուաինի ներկայացուցիչները բանակցել են Մադրիդում

Gazzetta dello Sport-ը հրապարակել է «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինի’ «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության առաջին մանրամասները:

Նախագահ Ֆլորենտինո Պերեսը թուրինյան ակումբի ներկայացուցիչներ Մարոտային ու Պարատիչիին թույլ է տվել այցելել Մադրիդ ու բանակցել Իգուաինի ներկայացուցիչների հետ: «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի հարևանությամբ գտնվող հյուրանոցում «Յուվեի» ղեկավարներից երկուսը հանդիպել են Իգուաինի, նրա հայր Խորխեի ու եղբայր Նիկոլասի հետ: Գոնսալոն «Ծեր Սինյորայի»’ իրեն կատարած առաջարկին դրական պատասխան է տվել:

Արգենտինացու տարեկան աշխատավարձը Թուրինում կկազմի 4,5 մլն. եվրո: Հաջող ելույթների դեպքում այդ թիվը կարող է աճել մինչև 6 մլն. եվրոյի: Ակնկալվում է, որ կկնքվի հինգ տարվա պայմանագիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում