«Ման. Սիթին» չի գնի Ֆալկաոյին, Նեյմարին և չի վաճառի Ագուերոյին

«Ման. Սիթին» չի գնի Ֆալկաոյին, Նեյմարին և չի վաճառի Ագուերոյին

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` «քաղաքայինները» հետաքրքրված են Նեյմարի և Ռադամել Ֆալկաոյի ծառայություններով:

Ակումբի գործադիր տնօրեն Ֆերրան Սորիանոն այս առիթով ասել է.

-Ֆալկաո՞ն և Նեյմա՞րը: Ոչ, նրանք երբեք չեն եղել մեր տրանսֆերային նպատակաները: Իսկ ինչ վերաբերում է Սերխիո Ագուերոյի շուրջ պտտվող լուրերին, ապա մենք չենք ցանկանում վաճառել նրա տրանսֆերը,-Ֆերրանի խոսքերը մեջբերել է  Tuttomercatoweb-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում