Մարկոսով. Չեմ կարող խոստանալ, թե կմիանամ Հայաստանի հավաքականին

Մարկոսով. Չեմ կարող խոստանալ, թե կմիանամ Հայաստանի հավաքականին

«Ուֆայի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը, հնարավոր է, չմիանա Հայաստանի ազգային հավաքականին` Աշխարհի առաջնության ընտրական փուլի Մալթայի և Դանիայի ընտրանիների դեմ խաղին մասնակցելու համար: Մարկոսովն արդեն երրորդ անգամն է, ինչ հրավեր է ստանում հավաքականից, սակայն նախորդ անգամները ևս չի կարողացել միանալ թիմին:

-Շատ հաճելի է, որ Հայաստանի հավաքականի մարզչական անձնակազմը կրկին հրավիրել է ինձ ազգային թիմ: Սակայն այս պահին լրանում է «Ուֆայի» հետ իմ պայմանագրի ժամկետը, ակումբի ղեկավարության հետ մենք քննարկում ենք այն երկարաձգելու տարբերակը:

Չեմ կարող խոստանալ, որ կհասցնեմ միանալ ընտրական փուլի հանդիպումներին: Եթե ես հասցնեմ երկարաձգել պայմանագիրս և ակումբի ղեկավարությունը թույլ տա, մեծ սիրով կգամ,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է «Ուֆայի» մամուլի ծառայությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում