Դեսայի.Բեյլը պետք է լքի «Տոտտենհեմը»

Դեսայի.Բեյլը պետք է լքի «Տոտտենհեմը»

Ֆրանսիայի ազգային հավքականի նախկին պաշտպան Մարսել Դեսային բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ «Տոտտենհեմի» հարձակվող Գարեթ Բեյլը պետք է փոխի ակումբը: 

-Բեյլը պետք է լքի «Տոտտենհեմը», նա ուղղակի պետք է հեռանա: «Տոտտենհեմը» նրան հնարավորություն չի տա խաղալու ավելի բարձր մակարդակի վրա: Սա փողի հարց չէ, քանի որ նա կարող է շատ գումար ստանալ նաև «Տոտտենհեմում»:

Հիշեցնենք, որ Բեյլի ծառայություններով է հետաքրքրված արքայական ակումբ «Ռեալը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում