Ռամոսը, Կոենտրաուն և Ալոնսոն չեն մարզվում ընդհանուր խմբում

Ռամոսը, Կոենտրաուն և Ալոնսոն չեն մարզվում ընդհանուր խմբում

As-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» ընդհանուր խմբի մարզմանն այսօր չեն եղել Սերխիո Ռամոսը, Ֆաբիու Կոենտրաուն և Խաբի Ալոնսոն: Ֆուտբոլիստները թեթև վնասվածքներ ունեն և անհատական ծրագրով մարզվում են մարզադահլիճում: Նրանք բացակայել են նաև երեկվա մարզումից:

Նշենք, որ մկանային վնասվածք ուներ թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն վերջինս երեկ միացել է ընդհանուր խմբի մարզումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում