Ք. Քրքոյանը չի գնի «Միկա» ակումբն ու մարզադաշտը

Ք. Քրքոյանը չի գնի «Միկա» ակումբն ու մարզադաշտը

«Միկա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մամուլում շրջանառվող և վերջերս լայն արձագանք ստացած այն լուրերը, թե «Միկա» ֆուտբոլային ակումբի և մարզադաշտի հնարավոր գնորդ կարող է հանդիսանալ Ք. Քրքոյանը, չեն համապատասխանում իրականությանը:

Ակումբը ներկայումս չի բանակցում հնարավոր առքուվաճառքի շուրջ և որևէ կերպ չի կարող հաստատել, թե նման գործարք առհասարակ սպասվում է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում