«Բորուսսիա» – «Բավարիա». մյունխենցիները ֆավորիտ են

«Բորուսսիա» – «Բավարիա». մյունխենցիները ֆավորիտ են

Չեմպիոնների լիգայի եզրափակչի’ «Բորուսսիա Դորտմունդ» – «Բավարիա» դիմակայությունում բուքմեյկերական ընկերությունները ավելի շատ հավատում են մյունխենյան ակումբի հաղթանակին:

William Hill-ը բավարացիների հաղթանակի համար սահմանել է 1.80 գործակից, «Բորուսսիայի» հաղթանակի համար’ 4.50, հիմնական ժամանակում ոչ-ոքին գնահատվել է 3.50 գործակցով:

Bwin-ը այսպիսի գործակիցներ է սահմանել. «Բավարիայի» հաղթանակ’ 1.75 գործակից, դորտմունդցիների հաղթանակ’ 3.80, ոչ-ոքի հիմնական ժամանակում’ 4.20:

Հիշեցնենք’ գերմանական ակումբների դիմակայությունը կայանալու է այսօր, Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում