Մեսսիի հայր. Որդիս չի խաղա «Նյուելս Օլդ Բոյզի» կազմում
25/05/2013 13:45
Նմանատիպ
Խորխե Մեսսին’ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը, նշել է, որ իր որդին «Նյուելզ Օլդ Բոյզի» կազմում չի մասնակցի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը, եթե թիմն այնտեղ հայտնվի, հաղորդում է հարավամերիկյան մամուլը:
Բանը նրանումն է, որ CONMEBOL-ը’ Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան, Լիբերտադորեսի գավաթի խաղարկության մասնակիցներին թույլ է տալիս մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու դեպքում թիմն ուժեղացնել նոր խաղացողներով: Արգենտինական թիմը 1/4 եզրափակչի առաջին’ «Բոկա Խունիորսի» հետ արտագնա խաղում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել:
-Ես ջանքեր չեմ գործադրի, որպեսզի Լիոնելը խաղա «Նյուելզ Օլդ Բոյզի» կազմում: Դա պարզապես անտրամաբանական է,- ասել է Խորխե Մեսսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում