«Արսենալի» նպատակը Ռունիի տրանսֆերն է
Նմանատիպ
«Կանոնիերները» պատրաստվում են պայթեցնել տրանսֆերային շուկան’ ձեռք բերելով Անգլիայի հավաքականի խաղացողին:
Բրիտանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը լրջորեն քննարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:
Տրանսֆերի կայացման հիմնական խոչընդոտը համարվում է այն, որ Ռունին «Օլդ Թրաֆֆորդում» ներկայումս ստանում է շաբաթական 250 հազար ֆունտ աշխատավարձ, այն ժամանակ, երբ «Արսենալի» երկու ամենաբարձր վարձատրվող խաղացողները’ Լուկաս Պոդոլսկին ու Թեո Ուոլքոտը, շաբաթական ստանում են միայն 100 հազար ֆունտ:
Մայրաքաղաքային ակումբը պատրաստ է Ուեյնին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ, սակայն նա պետք է համաձայնի ֆինանսական զիջումների. լոնդոնցիները պատրաստ են առաջարկել հնգամյա պայմանագիր’ շաբաթական 200 հազար ֆունտ աշխատավարձով:
Հիշեցնենք’ Պրեմիեր լիգայի մրցաշրջանի ավարտից հետո անգլիացին իր ակումբից խնդրել էր իրեն տրանսֆերի հանել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում