Ցուցարարները փորձել են խափանել ՈՒԵՖԱ-ի ընթրիքը

Ցուցարարները փորձել են խափանել ՈՒԵՖԱ-ի ընթրիքը

Երեկ Լոնդոնում հակաիսրաելական ցուցարարները ցանկացել են խափանել ՈՒԵՖԱ-ի կազմակերպած պաշտոնական ընթրիքը, որին հրավիրված են եղել նաև Դևիդ Բեքհեմն ու Ալեքս Ֆերգյուսոնը:

Հյուրերից մեկը պատմել է, որ մի տղամարդ և կին բարձրացել են բեմի վրա և սկսել հակաիսրաելական խոսքեր գոռալ: Ոչ ոք չի հասկացել, թե ինչպես են նրանք հայտնվել այնտեղ, քանի որ բոլորը հրավիրատոմսերով են ներս մտել: Ցուցարարները ձերբակալվել են:

Նշենք, որ հաջորդ ամիս Իսրայելում տեղի կունենա Եվրոպայի մինչև 21տ.հավքականների առաջնությունը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում