Անչելոտի. Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է աշխատել «Ռեալում»

Անչելոտի. Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է աշխատել «Ռեալում»

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի ժխտել, որ ցանկանում է աշխատել «Ռեալում»:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ շաբաթ, երբ պաշտոնապես հայտարարվեց Մոուրինյոյի հեռանալու և մադրիդյան ակումբի` Անչելոտիի նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին, մարզիչը հայտարարեց` դեմ չէր լինի ուժերը փորձել «Ռեալում»:

-Նախքան որևէ որոշում կայացնելը, պետք է քննարկենք բոլոր մանրամասները ակումբի ղեկավարության հետ: Այս ամենն իրականում հեշտ չէ. եթե «Ռեալի» հետ բանակցություններս ընդհատվեն, ապա պետք է հարգեմ «ՊՍԺ»-ի հետ գործող պայմանագիրս:

Յուրաքանչյուր մարզիչ էլ ցանկանում է աշխատել «Ռեալում»: Փարիզում ինձ ամեն ինչ դուր է գալիս, սակայն ես պետք է մտածեմ ապագայիս մասին,-Անչելոտիի խոսքերը մեջբերել է ESPNDeportes-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում