Լեմպարդը կամուսնանա, բայց ոչ ամռանը
26/05/2013 19:08
Նմանատիպ
Ապրիլի կեսերին «Չելսիի» խաղացող Ֆրենկ Լեմպարդն ու Կրիստին Բլեքլին հետաձգել էին իրենց հարսանիքը, որը պետք է տեղի ունենար հունիսի 12-ին: Այդ որոշումը լրատվամիջոցները կապում էին ֆուտբոլիստի կարիերային խնդիրների հետ, սակայն անձամբ Լեմպարդը հերքել է նման վարկածը և ասել.
-Մենք երբեք չենք պլանավորել ամուսնանալ ամռանը, պարզապես հարմար օր ենք փնտրել ամուսնության համար, ինչն էլ բամբասանքների առիթ է տվել:
Այսպիսով Լեմպարդը հասկացրել է, որ հարսանիքը կկայանա, բայց անպայման չէ, որ այն տեղի ունենա ամռանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում