«Կուբան» – «Անժի»` 1-0. Օզբիլիսը մասնակցեց հանդիպմանը, Մարկոսը` ոչ
26/05/2013 15:44
Նմանատիպ
Ռուսաստանի առաջնության վերջին’ 30-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանը», որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Արաս Օզբիլիսն ու Մարկոս Պիցելլին, սեփական հարկի տակ մրցում էր Մախաչկալայի «Անժիի» հետ:
Այս հանդիպման ելքը վճռեց խփած մեկ գնդակը, որի հեղինակն էլ 23-րդ րոպեին դարձավ Իվելին Պոպովը: Ինչ վերաբերում է հայ ֆուտբոլիստներին, ապա Արասը հայտավորված էր մեկնարկային կազմում ու փոխարինվեց 67-րդ րոպեին, իսկ Մարկոսը, թեև նստած էր պահեստայինների նստարանին, այդպես էլ դաշտում չհայտնվեց:
Այս հաղթանակից հետո կրասնոդարյան թիմը վաստակեց 51 միավոր ու, զբաղեցնելով 5-րդ տեղը, իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպա լիգայի խաղարկությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում