Յուրա Մովսիսյանը կիսեց Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը

Յուրա Մովսիսյանը կիսեց Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» կազմում ճանաչվեց ռուսական պրեմիեր լիգայի’ 2012/13 թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկու’ այդ տիտղոսը կիսելով «Կրասնոդարի» հարձակվող Վանդերսոնի հետ: Երկու ֆուտբոլիստներն էլ խփել են 13-ական գոլ:

Նշենք’ հայ հարձակվողը իր ցուցանիշին հասել է 21 խաղում, իսկ Վանդերսոնը’ 22: Իր գոլերի առյուծի բաժինը Մովսիսյանը հեղինակել է մինչ մոսկովյան ակումբ տեղափոխվելը’ «Կրասնոդարում», որտեղ խփել է 9 գնդակ: Իհարկե, եթե մրցաշրջանի վերջում նրան չանհանգստացնեին վնասվածքները, այժմ, ամենայն հավանականությամբ, Յուրան միանձնյա կգլխավորեր ռմբարկուների ցուցակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում