«Շախտյորը» ջախջախեց «Մետալուրգին». Հենրիխ Մխիթարյանը` թարմացրեց ռեկորդը (տեսանյութ)
Նմանատիպ
Ուկրաինայի առաջնության վերջին` 30-րդ տուրում մրցում էին Դոնեցկի երկու ակումբները` «Շախտյորը» և «Մետալուրգը»: «Հանքափորներն» առավելության հասան 4:0 հաշվով և հաղթական նոտայով ավարտեցին Ուկրաինայի 2012/13թթ. առաջնությունը:
Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց Դուգլաս Կոստան: Երկրորդ խաղակեսի մեկնարկում աչքի ընկավ Հայաստանի հավաքականի առաջատարը` Հենրիխ Մխիթարյանն, ով Ուկրաինայի առաջնություններում խփած գոլերի քանակը հասցրեց 50-ի (12-ը` «Մետալուրգի» կազմում, 38-ը` «Շախտյորի»), միևնույն ժամանակ թարմացրեց իր իսկ սահմանած արդյունավետության ռեկորդը` ՈւՊԼ-ի արդեն ավարտված առաջնությունում խփելով 25-րդ գոլը: 74-րդ րոպեին հաշիվն առավել խոշոր դարձրեց Թայսոնը, իսկ ահա Էդուարդոն խաղավարտից րոպեներ անց ձևակերպեց վերջնական հաշիվը` 4:0. գոլային փոխանցմա հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը:
Նշենք, որ «Մետալուրգի» կազմում հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, ով փոխարինվեց 77-րդ րոպեին: Գևորգ Ղազարյանը պահեստայինների թվում էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում