Յուրա Մովսիսյանն ու թիմակիցները արձակուրդից կվերադառնան հունիսի 13-ին
27/05/2013 14:05
Նմանատիպ
Ռուսաստանի առաջնության եզրափակիչ տուրի’ «Ալանիայի» հետ հանդիպումից հետո Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները պաշտոնապես արձակուրդի են գնացել:
Ինչպես հայտնում է «կարմրասպիտակավունների» պաշտոնական կայքը, Վալերի Կարպինի թիմը արձակուրդից կվերադառնա հունիսի 13-ին: Արդեն հունիսի 14-ից նախատեսված է առաջին ուսումնամարզական հավաքը, որը Ռուսաստանի 9-ակի չեմպիոնը կանցկացնի «Տարասովկի» մարզաբազայում:
Հիշեցնենք’ մոսկովյան ակումբում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով Ռուսաստանի ավարտված առաջնությունում Վանդերսոնի հետ կիսեց լավագույն ռմբարկուի կոչումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում