«Կրասնոդարը» ցանկանում էր Մարկոսին գնել դեռ անցած տարի
27/05/2013 14:48
Նմանատիպ
«Կրասնոդարի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Հաշիգը մեկնաբանել է «Կուբանի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիցելլիի’ իր ակումբ տեղափոխությունը:
Հիշեցնենք’ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը կրասնոդարցիների հետ կնքել է երկու տարվա պայմանագիր ու նոր թիմին կմիանա հունիսի 10-ից:
-Մեզ միշտ էլ շատ է դուր եկել այդ ֆուտբոլիստը; Մենք դեռ անցած տարի էինք ցանկանում գնել նրան, սակայն չստացվեց; Այդուհանդերձ, այժմ հաջողվեց համաձայնության գալ, ու ամեն ինչ ստացվեց; Հուսով ենք’ Պիցելլին կավելացնի մեր թիմի խաղի կրեատիվությունը,- ասել է Հաշիգը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում