Տորրես. Սուպերգավաթում ոչ միշտ է հաղթում ՉԼ-ի գավաթակիրը
27/05/2013 15:35
Նմանատիպ
«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը խոսել է նոր մրցաշրջանի մասին’ հիշատակելով Եվրոպայի Սուպերգավաթում «Բավարիայի» հետ սպասվելիք դիմակայությունը:
-Բոլորս անհամբերությամբ սպասում ենք նոր մրցաշրջանին: Մենք վստահ ենք’ այն հիանալի է լինելու: Կրկին պետք է պայքարենք եվրոպական տիտղոսների համար, քանի որ Եվրոպա լիգայի հաղթողը մրցաշրջանի սկզբում հանդիպում է Եվրոպայի լավագույն թիմի հետ: Չեմպիոնների լիգայի հաղթողը ավանդավար ֆավորիտ է համարվում Սուպերգավաթում, բայց ոչ միշտ է այն հաղթում: Հուսով եմ’ մենք դասեր կքաղենք «Ատլետիկոյի» հետ նախորդ տարվա հանդիպումից, երբ ոչ այնքան լավ ֆուտբոլ ցուցադրեցինք: Ցանկանում եմ’ արդեն օգոստոսին նվաճենք նոր մրցաշրջանի մեր առաջին մրցանակը,- Տորրեսին մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում