«Մոնակոն» ցանկանում է ձեռք բերել Կոենտրաուին

«Մոնակոն»  ցանկանում է ձեռք բերել Կոենտրաուին

Calciomercato-ի տեղեկություններով ֆրանսիական «Մոնակոն» մոտ ժամանակներս Ֆաբիու Կոենտրաուի տրանսֆերի առաջարկով կդիմի արքայական ակումբին: Պարբերականը հաղորդում է, որ «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է 18 մլն եվրոյի դիմաց հրաժարվել  25-ամյա պաշտպանից: Այդ գումարի մի մասը նախատեսված է անգլիական «Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերի համար:

Կոենտրաուն այս մրցաշրջանում արքայական ակումբի կազմում հանդես է եկել 16 հանդիպումներում և դարձել մեկ գոլի հեղինակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում