Եթե Պերեսը զանգահարի Հայնկեսին, նա կհամաձայնի վերադառնալ «Ռեալ»

Եթե Պերեսը զանգահարի Հայնկեսին, նա կհամաձայնի վերադառնալ «Ռեալ»

«Բավարիայի» դեռևս գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի գործակալը հաստատել է, որ եթե «Ռեալի» կողմից պաշտոնական առաջարկ լինի, 68-ամյա մասնագետը կհամաձայնի վերադառնալ Մադրիդ: Հաղորդում է Football Espana-ն:

Հիշեցնենք, որ ամռանը Հայնկեսը թողնելու է մյունխենյան ակումբում զբաղեցրած պաշտոնը, իր հերթին «Ռեալից» հեռանալու է Ժոզե Մոուրինյոն: 

-Եթե նախագահ Ֆլորենտինո Պերեսը զանգահարի, ապա Յուպը կընդունի առաջարկը: Մեզ այս պահին միայն հայտնի է այն, որ լքում ենք Բունդեսլիգան,-ասել է Յուպ Հայնկեսի գործակալ Էնրիկե Ռոդրիգեսը:

Հավելենք` Հայնկեսը գլխավորել է «Ռեալը» 1997-1998 թվականներին և մադրիդցիների հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում