Դորտմունդի «Բորուսսիան» միանգամից երկու պաշտոնական հայտարարություն է արել
28/05/2013 13:35
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիան» տրանսֆերների հետ կապված այսօր միանգամից երկու պաշտոնական հայտարարություն է արել:
Նախ, թիմի պաշտպան Ֆելիպե Սանտանան պաշտոնապես դարձել է «Շալկե-04»-ի ֆուտբոլիստ: Տեղեկացվում է, որ 27-ամյա բրազիլացին գելզենկիրխենյան ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը կգործի մինչև 2016 թվականի հունիսի 30-ը: Ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում:
Իսկ մյուս հայտարարությամբ դորտմունդյան ակումբը տեղեկացրել ոչ թե կորստի, այլ’ ձեռքբերման մասին: Խոսքը Բրեմենի «Վերդերի» 24-ամյա կենտրոնական պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսի ձեռքբերման մասին է: Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2018 թվականը ու նոր թիմում կսկսի հանդես գա այս տարվա հուլիսի 1-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում