Բենիտեսը ուրախ է աշխատել «Նապոլիում»
28/05/2013 14:49
Նմանատիպ
Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է իր’ «Նապոլիի» գլխավոր մարզչի ղեկը ստանձնելու փաստը;
-Ես շատ ուրախ եմ հայտնվել այնպիսի փառահեղ պատմություն ունեցող ակումբում, ինչպիսին «Նապոլին» է:
Գիտեմ քաղաքի պատմությունն ու հասկանում եմ, որ ակումբը հիմնավոր ներդրում ունի Նեապոլում մշակույթի ու ավանդույթների ներդրման գործում:
Պետք է խոստովանեմ, որ ուրախ եմ իմ ֆուտբոլային կիրքը կիսել «Նապոլիի» երկրպագուների հետ: Նրանք բազմիցս ապացուցել են, որ շատ յուրահատուկ են: Հուսով եմ’ նախագծին, որը մենք սկսում ենք, կաջակցի ակումբի յուրաքանչյուր երկրպագու,- ասել է Բենիտեսը:
Հիշեցնենք’ նեապոլցիները Ա Սերիայի արդյունքներով զբաղեցրին երկրորդ տեղն ու նոր մրցաշրջանից մասնակցելու են Չեմպիոնների լիգայի խաղարկությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում