«Տոտենհեմը» Վիլյայի համար կմրցակցի «Արսենալի» հետ

«Տոտենհեմը» Վիլյայի համար կմրցակցի «Արսենալի» հետ

Անգլիական երկու ակումբները պայքարում են Իսպանիայի հավաքականի հարձակվողի համար:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Տոտենհեմը» բանակցություններ է սկսել «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյայի ձեռքբերման առիթով: Նրանք պատրաստ են ֆուտբոլիստի դիմաց վճարել 10 մլն. ֆունտ, սակայն կատալոնական ակումբը ցանկանում է ստանալ առնվազն 12 մլն.: «Շպորները», այդուհանդերձ, հույս ունեն նվազեցնել հարձակվողի գինը:

Հիշեցնենք’ ավելի վաղ տեղեկացվում էր, որ Իսպանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուին ցանկանում է գնել նաև «Արսենալը»: Ընդ որում, Արսեն Վենգերի համար նա ամենևին էլ առաջնային տարբերակ չէ:

Նաև հաղորդվում է, որ «Տոտենհեմը» շատ մոտ է «Ինտերնասիոնալի» հարձակվող Լեանդրո Դամիաոյի ձեռքբերմանը: Տրանսֆերի արժեքը կկազմի 18 մլն. ֆունտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում