Պերես. Չէինք կարող Նեյմարի համար 150 մլն. եվրո վճարել

Պերես. Չէինք կարող Նեյմարի համար 150 մլն. եվրո վճարել

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատմել է այն մասին, թե ինչու ակումբը չգնեց «Սանտոսի» հարձակվող Նեյմարին:

-Նեյմարը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, սակայն նրա տրանսֆերը կխախտեր ակումբի էկոհամակարգը: Մենք կարող էինք գնել նրան դեռ երեք տարի առաջ, բայց «Սանտոսն» այն ժամանակ նրա հետ նոր պայմանագիր կնքեց:

Չգիտեմ, թե որքան է վճարել «Բարսելոնան»: Մեզ համար այդ տրանսֆերը արժենալու էր 150 մլն. եվրո:

Իսկ թե ով կլինի մեր նոր մարզիչը, այս պահին հայտնի չէ: Այդ թեմայի շուրջ չենք խոսի մինչև հաջորդ շաբաթ: Ես ցանկանում եմ, որ Զիդանը լինի մեր սպորտային նոր նախագծի առաջատարը,- ասել է Պերեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում