Կառվալյուն տեղափոխվել է «Մոնակո»

Կառվալյուն տեղափոխվել է «Մոնակո»

«Ռեալի» պաշտպան Ռիկարդու Կառվալյուն տեղափոխվել է  ֆրանսիական «Մոնակո»: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Պորտուգալացին միացել է «Մոնակոյին» ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ վերջինիս պայմանագիրը արքայական ակումբի հետ ավարտվել է:

Ընթացիկ մրցաշրջանում Կառվալյուն մասնակցել է Լա լիգայի 8 խաղի և դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:

35-ամյա ֆուտբոլիստը միացել է արքայական ակումբին 2010թ-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում