Բենիտեսը ցանկացել է գնել Դավիդ Լուիսին ու Կոմպանիին

Բենիտեսը ցանկացել է գնել Դավիդ Լուիսին ու Կոմպանիին

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել կենտրոնական նոր պաշտպանի:

Երկու հնարավոր թեկնածուներն էին «Չելսիից» Դավիդ Լուիսն ու «Մանչեսթեր Սիթիից» Վենսան Կոմպանին:

Այնուամենայնիվ, նեապոլյան ակումբի ղեկավարությունը հրաժարվել է բանակցություններ սկսել’ այդ երկու ֆուտբոլիստների տրանսֆերային բարձր արժեքի պատճառով:

Արդյունքում ակումբը որոշել է պայքար մղել «Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելին գնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում