Բեյլի գործակալ. Գարեթը Նեյմարից թանկ է

Բեյլի գործակալ. Գարեթը Նեյմարից թանկ է

«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը մեկնաբանել է իր հաճախորդի’ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը:

-Եթե Ֆլորենտինո Պերեսն իսկապես հետաքրքրված է Գարեթի ծառայություններով, ապա դա մեծ պատիվ է մեզ համար: Մենք պատրաստ ենք լսել առաջարկը, բայց պետք է հասկանանք, որ Բեյլը պայմանագիր ունի «Տոտենհեմի» հետ: Մենք բանակցելու ազատություն չունենք:

Կարծում եմ’ Բեյլը զգալիորեն ավելի թանկ է Նեյմարից: Նա ավելի ուժեղ ֆուտբոլիստ է ու դա ապացուցել է աշխարհի լավագույն առաջնությունում:

Հուսով եմ’ այն ակումբները, ովքեր կարող են դիմել մեզ, կցանկանան գնել Բեյլին ոչ նրա համար, որ չկարողացան ձեռք բերել Նեյմարին, այլ նրա համար, որ Գարեթը’ շատ ուժեղ խաղացող է,- ասել է գործակալը:

Հիշեցնենք’ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արքայական» ակումբը պատրաստ է Բեյլի համար վճարել 60 մլն. ֆունտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում