Աբիդալը կարող է տեղափոխվել Ֆրանսիա կամ Քաթար

Աբիդալը կարող է տեղափոխվել Ֆրանսիա կամ Քաթար

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալը կարիերայի շարունակության մի քանի տարբերակներ ունի, հաղորդում է El Mundo Deportivo-ն:

33-ամյա ֆրանսիացին կարող է տեղափոխվել «Մոնակո», «ՊՍԺ», «Լիոն» կամ քաթարական ակումբներից մեկը:

Հիշեցնենք’ Աբիդալի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է այս ամռանը, ուստի նա կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակում:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղադաշտ վերադարձավ լյարդի փոխապատվաստման վիրահատությունից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում