Պոգբա. Ուզում եմ հաղթել «Ոսկե գնդակը», բայց նախ պետք է սովորեմ չհեռացվել

Պոգբա. Ուզում եմ հաղթել «Ոսկե գնդակը», բայց նախ պետք է սովորեմ չհեռացվել

«Յուվենտուսի» ու Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան տեղական մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում խոստովանել է, որ պետք է աշխատի իր բնավորության վրա, որպեսզի ֆուտբոլում դուրս գա նոր մակարդակ: Հիշեցնենք’ մայիսին ֆուտբոլիստը որակազրկվել էր’ «Պալերմոյի» խաղացող Սալվատորե Արոնիկայի վրա թքելու համար:

-Այո, ես ցանկանում եմ դառնալ լավագույնն աշխարհում, հաղթել «Ոսկե գնդակը», սակայն նախ պետք է սովորեմ չուշանալ մարզումներից ու չհեռացվել: Արոնիկայի վրա թք՞ելը. չպետք է անեի դա, դա տգեղ արարք էր,- ասել է ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում