Հյոնես. Գվարդիոլան ուզում էր գնել Նեյմարին, բայց մերժեցինք նրան

Հյոնես. Գվարդիոլան ուզում էր գնել Նեյմարին, բայց մերժեցինք նրան

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը պատմել է, թե ինչու է ակումբը հրաժարվել «Սանտոսի» հարձակվող Նեյմարի ձեռքբերումից:

-Գվարդիոլան, իսկապես, ցանկանում էր ձեռք բերել Նեյմարին, բայց մենք նրան խորհուրդ տվեցինք չանել դա ու մերժեցինք:

Մենք անցյալի փորձից գիտենք, որ բրազիլացի երիտասարդ ֆուտբոլիստները Գերմանիայում հարմարվելու հարցում հաճախ լուրջ դժվարություններ են ունենում’ ինչպես մշակութային, այնպես էլ կլիմայական:

Իսկ եթե դուք վճարում եք 20, 30 կամ նույնիսկ 40 մլն. եվրո, ապա այդպիսի հարցերը շատ կարևոր են դառնում,- ասել է Հյոնեսը:

Հիշեցնենք’ Նեյմարը հուլիսի 1-ից կհամալրի «Բարսելոնայի» կազմը: Տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 50 մլն. եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում