Ռիբերի. Նույնիսկ Զիդանը չի համոզի ինձ` տեղափոխվել «Ռեալ»
29/05/2013 15:56
Նմանատիպ
«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ընդգծել է’ չի զղջում, որ ժամանակին չի տեղափոխվել «Ռեալ»: Ըստ նրա խոսքերի’ այժմ նույնիսկ Զինեդին Զիդանը չի կարող համոզել իրեն’ տեղափոխվել «Արքայական» ակումբ:
-Նույնիսկ եթե ինձ զանգահարի Զիդանը, չի կարողանա համոզել’ տեղափոխվել «Ռեալ»: Ես ինձ հիանալի եմ զգում «Բավարիայում»: Վստահ եմ’ նա լավ է հասկանում ինձ: Որոշ ժամանակ առաջ ես Մադրիդ տեղափոխվելու հնարավորություն ունեի, բայց դա չիրագործելու համար չեմ զղջում,- ասել է ֆրանսիացին:
Հիշեցնենք’ ընթացիկ մրցաշրջանում մյունխենյան ակումբն արդեն հաղթել է Բունդեսլիգայում ու Չեմպիոնների լիգայում, իսկ Գերմանիայի գավաթում դուրս է եկել եզրափակիչ, որտեղ հունիսի 1-ին մրցելու է «Շտուտգարտի» հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում