Խուան Մատան` DT-ի շապիկին (ֆոտոշարք և տեսանյութ)
30/05/2013 00:40
Նմանատիպ
«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան այս տարի շատ «պահանջված» է: Շատ ամսագրեր են ցանկանում է, որ նրա նկարը լինի իր էջերից մեկում: Բացառություն չէ նաև իսպանական DT ամսագիրը:
DT ամսագրի այն հարցին, թե ո՞ր ֆուտբոլիստն է միշտ ոճային հագնվում, Մատան նշել է.
-Կարծում եմ, որ Լեմպարդը: Նա միշտ ջենտլմենի նման է հագնվում: Խաբի Ալոնսոյի ոճը նույնպես ինձ դուր է գալիս:
-Ես պարզապես ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ, վայելելով այն, ինչ ինձ դուր է գալիս: Բայց այդ ամենի հետ փորձում եմ նաև կյանքի այլ հետաքրքրություններից օգտվել,-հավելել է իսպանացի ֆուտբոլիստը:
Հատուկ DT-ի համար ֆոտոսսեսիայում Մատան ցուցադրել է բրիտանական Hackett հագուստի և IWC ժամացույցների բրենդները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում