Հայկական ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են մարտական դիրքերի պաշտպանությունը
05/03/2012 11:40
Նմանատիպ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, փետրվարի 26-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա–ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանին արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 300 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ, արձակվել է շուրջ 1200 կրակոց:
Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և քարոզչության բաժմից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ պահվածքին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում